Հասարակություն

Ուկրաինան զգուշացրել էր․ Պոդոլյակի գրառումից հետո Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ

Ուկրաինան զգուշացրել էր․ Պոդոլյակի գրառումից հետո Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն Twitter-ում արձագանքել է Իրանում տեղի ունեցած պայթյուններին, հայտնում է bbc.com-ը: 

«Պատերազմի տրամաբանությունը անքննելի է և մահացու: Եվ այն մեծ հաշիվներ է ներկայացնում հեղինակներին և հանցակիցներին: Խուճապ Ռուսաստանում՝ անվերջ մոբիլիզացիա, հակահրթիռային պաշտպանության համակարգեր Մոսկվայում, խրամատներ՝ 1000 կմ երկարությամբ, ռմբապաստարանների կառուցում: Պայթյունաշատ գիշեր Իրանում. անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրություն, նավթի վերամշակում: Ուկրաինան զգուշացրել էր»,- գրել է Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչը։ 

Դրանից հետո Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ՝ կապված Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության հետ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրանական Tasnim-ին հղումով: 

«Շարունակելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլո Պոդոլյակի հայտարարությունը և Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակմանը այս երկրի ենթադրյալ մասնակցության ճանաչումը, Իրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու Ուկրաինայի նախագահի խորհրդականի հայտարարության հետ կապված»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։ 

Կիրակի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկներով կվադրոկոպերների օգտագործմամբ զենքով հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Նույն գիշերը պայթյուն է տեղի ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում, որին հաջորդել է հրդեհ շարժիչային յուղերի գործարանում։ 

Հիշեցնենք, որ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ իրանական Սպահանում ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանն ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի:Մինչդեռ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին և այլ քաջատեղյակ աղբյուրների, կիրակի գրել է, որ Իսրայելը կանգնած է Սպահանում պայթյունի հետևում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250