ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Ռուսաստանը շահագրգռված է այս տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ․ հենց դրան է ուղղված մեր դիվանագիտությունը, այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով 2022 թ. ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ուղարկված հարցերին: 

«Մենք ինտենսիվ աշխատում ենք տարածաշրջանում կուտակված հակամարտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ։ Այս առումով առաջնահերթ խնդիրներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Դրա հիմքում են ընկած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: Մենք համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այս եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումից», - նշել են ՌԴ ԱԳՆ-ից: 

Ընդգծվել է՝ Մոսկվան ավելի լայն առումով հավատարիմ է գործող և ձևավորվող բազմակողմ բանակցային ձևաչափերին։ 

Քաղաքականություն

Պատահարներ