ՊՆ-ն՝ վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի մասին

Նախօրեին՝ հունվարի 29–ին,  նախնական տվյալով զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն տեղափոխվել է Երեւանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել՝ վիրահատության: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

 

«Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,– ասել է նա։

 

Հիշեցնենք՝ երեկ պաշտպանության նախարարությունը հայտնեց՝ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ