Իրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկայիս առաջարկը․ Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ Իրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկայիս առաջարկը՝ հավելելով, որ Վաշինգտոնը դեռևս կարծում է, որ դիվանագիտությունն ամենաարդյունավետ միջոցն է իրանական միջուկային հարցը լուծելու համար։
Բլինկենն Al Arabiya-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է նաև, որ իրանցի երիտասարդները պաշտպանում են իրենց հիմնական իրավունքները Թեհրանի ռեժիմին դեմ առ դեմ:
Բլինկենը կարևորել է ԱՄՆ-ի աջակցությունն Իրանի ժողովրդին՝ ընդգծելով, որ «ռեժիմի փոփոխության» որոշումը, ի վերջո, մնում է ժողովրդին։
Նա հավելել է. «Իրանի ռեժիմը համոզում է իր ժողովրդին, որ ԱՄՆ-ն ցանկանում է ռեժիմի փոփոխություն»:
Բացի այդ, նա ընդգծել է, որ Իրանն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում և տրամադրում է անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ՝ մտահոգություն հայտնելով այս առնչությամբ։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վճռական է այն հարցում, որ թույլ չտա Իրանին ձեռք բերել միջուկային զենք՝ բացատրելով, որ սեղանի վրա առկա են բոլոր տարբերակները՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որում, ի թիվս...
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պաշտպա...
Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն խախտված է․ Ռուբինյան
Միջազգային ճնշումը և ուշադրությունը Լաչինի միջանցքի փակ լինելու հարցի վրա մեծանում է, և պետք է շարունակենք մեծացնել ճնշո...
Էրդողանի հայտարարություններից հետո Ֆինլանդիան անմիջապես կապ է հաստատել Թուրքիայի հետ
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ասել է, որ երկիրն անմիջապես կապ է հաստատել Թուրքիայի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողա...