Էրդողանի հայտարարություններից հետո Ֆինլանդիան անմիջապես կապ է հաստատել Թուրքիայի հետ
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ասել է, որ երկիրն անմիջապես կապ է հաստատել Թուրքիայի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո։ Այս մասին նա հայտնել է Helsingin sanomat-ին։
Էրդողանը նախօրեին ասել էր, որ Թուրքիան կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը «ցնցելու» է Շվեդիային։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է առանձին քննարկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները, սակայն վերջնական որոշումը կկայացվի Հելսինկիում և Ստոկհոլմում։
Անկարայում կայացած մամուլի ասուլիսում գերատեսչության ղեկավարն ասել է, որ եթե ՆԱՏՕ-ում կամ այս երկրներում համապատասխան որոշումներ կայացվեն, Թուրքիան կկարողանա առանձին գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը։
«Այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսում է Ֆինլանդիայի կողմից դիմումի հնարավոր այլ գնահատականի մասին», -ասել է նախարարը։
Էրդողանի խոսքով՝ Ֆինլանդիան չպետք է թույլ տա նույն քայլերը, ինչ Շվեդիան։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որ...
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պ...
Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն խախտված է․ Ռուբինյան
Միջազգային ճնշումը և ուշադրությունը Լաչինի միջանցքի փակ լինելու հարցի վրա մեծանում է, և պետք է շարունակենք մեծացնել ճնշո...
Ուկրաինայի միջև հակամարտությունը չպետք է վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի․ Շոլց
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուղղակիորեն չեն մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, և Գերմանիայի ողջ կառավարությունը կիսում է այն...