Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ-ը զգուշացնում է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Արմավիրի մարզում, Աբովյան, Եղվարդ, Մասիս, Արարատ, Վեդի, Թալին, Արագած, Աշտարակ, Ապարան և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն

Պատահարներ