Շոլցն ասել է, թե որն է ՌԴ-ի հարցում Գերմանիայի գլխավոր նպատակը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Գերմանիայի նպատակն է կանխել Ռուսաստանի սահմանների ընդլայնումը։ Գերմանացի քաղաքական գործչի տեսաուղերձը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։
«Մեր նպատակը պարզ է՝ Ռուսաստանը չպետք է կարողանա ուժի կիրառմամբ տեղաշարժել սահմանները», - ասել է Շոլցը։
Նա նշել է երեք սկզբունքներ, որոնց Գերմանիան հավատարիմ կմնա Ուկրաինայի հակամարտությունում։ Նախ՝ Բունդեսթագը կշարունակի մարդասիրական, ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։ Երկրորդ՝ Բեռլինը թույլ չի տա, որ հակամարտությունը սրվի և վերածվի պատերազմի Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև։ Երրորդ՝ կանցլերը խոստացել է երկրի քաղաքացիներին, որ ղեկավարությունը կշռադատելու է Ուկրաինայում ձեռնարկված միջոցները և գործելու է միայն դաշնակիցների հետ միասին։
Հիշեցնենք, որ Գերմանիան հայտարարեց Leopard 2 տանկերը Ուկրաինայի զինված ուժերին փոխանցելու մասին։ Բեռլինը կձևավորի երկու տանկային գումարտակ, առաջին փուլում Ուկրաինայի Զինված ուժերին 14 միավոր Leopard 2 տիպի A6 խմբավորում կտրամադրվեն պահեստներից։
Ռուսաստանը նախկինում նոտա է հղել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին՝ զենքի մատակարարման պատճառով։ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ցանկացած բեռ, որը ռազմական տեխնիկա է պարունակում Կիևի համար, կոչնչացվի Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից հարևան հանրապետությունում։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որում, ի թիվս...
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պաշտպա...
Էրդողանը՝ Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավային Դենիզլի նահանգում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իրավա...
Մոսկվան Էրդողանի մեջ տեսնում է «հատուկ տրամաչափի» առաջնորդի
Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ Մոսկվան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մեջ տեսնում է «...