Էրդողանը՝ Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավային Դենիզլի նահանգում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իրավական տեսակետից իրավունք ունի առաջադրվել պետության ղեկավարի ընտրություններում, հայտնում է TRT-ն։
Թուրքիայի նախագահը, այսպիսով, արձագանքել է ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարություններին այն մասին, որ ինքը իրավունք չունի երրորդ ժամկետով առաջադրվելու այն բանից հետո, երբ Թուրքիան 2018 թվականին խորհրդարանականից նախագահական կառավարման ձևի անցում կատարեց:
«Թուրքիան 2018 թվականի ընտրություններում ընտրեց կառավարման նոր համակարգ. ժամկետները (նախագահական ժամկետները) զրոյացվել են: 2018 թվականին ընտրված նախագահը կառավարման նոր համակարգի առաջին նախագահն է»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որում, ի թիվս...
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պաշտպա...
Մոսկվան Էրդողանի մեջ տեսնում է «հատուկ տրամաչափի» առաջնորդի
Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ Մոսկվան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մեջ տեսնում է «...
Շոլցն ասել է, թե որն է ՌԴ-ի հարցում Գերմանիայի գլխավոր նպատակը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Գերմանիայի նպատակն է կանխել Ռուսաստանի սահմանների ընդլայնումը։ Գերմանացի քաղաքա...