«Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը և ընդմիշտ այդպես կլինի». Ալիևը կրկին խեղաթյուրում է փաստերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն եւ Երեւանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվականները:
«Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, այդ հակամարտությունն արդեն լուծված է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը և ընդմիշտ այդպես կլինի», - ասել է բռնապետը շաբաթ օրը՝ հանդես գալով Եգիպտոսի նախագահի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը ապաօկուպացրել է իր տարածքը, դրանով իսկ մերձեցրել է խաղաղությունը Հայաստանի հետ։
«Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, կհանգեցնի խաղաղության։ Մենք մեր առաջարկներն ենք արել եւ նախկինի պես կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է անպայման ստորագրվի։ Հակառակ դեպքում ռիսկերը մեր տարածաշրջանում կարող են աճել», - հավելել Է Ադրբեջանի բռնապետը։
Նմանատիպ հոդվածներ
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...