Վրաստանի և Հայաստանի խորհրդարանները դեռևս չեն ընդունել (ID) քարտով սահմանահատման օրենքը

Վրաստանի և Հայաստանի խորհրդարանները դեռևս չեն հաստատել այն օրենքը, որից հետո քաղաքացիները կկարողանան սահմանը հատել կենսաչափական նույնականացման (ID) քարտով: Այս մասին գրում է Aliq.ge-ն։

 

Նշենք, որ Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո Վրաստանի և Հայաստանի վարչապետները ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի` առանց վիզայի ռեժիմն ավելի է պարզեցվել։

 

Հիշեցնենք, որ համաձայնագրի շուրջ աշխատանքներն սկսվել էին դեռևս 2020 թվականից։ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը ստորագրվել էր 2020-ի մարտ ամսին՝ Թբիլիսիում։ 

 

Նշվում է, որ որոշումը պայմանավորված է երկու երկրների միջև այցելությունների թվով։ Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների համաձայն՝ 2011-ին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է շուրջ 562 հազար այցելու, իսկ արդեն 2019 թվականին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։ 2020-ին, COVID-19 համավարակով պայմանավորված, Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալիորեն նվազել է։

Քաղաքականություն

Պատահարներ