ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է զինված տղամարդու Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն ներս մտնելու պահը

Հրապարակվել են կադրեր այսօր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից, որտեղ երևում է, թե ինչպես է դեսպանատան տարածք գալիս տղամարդը, ով կրակոցներ արձակելով խլել է մեկ մարդու կյանք և վիրավորել մեկ այլ աշխատակցի։ 

 

Տղամարդն իր վարած մեքենայով հարվածել է, մեկ այլ մեքենայի, որից հետո զինված մուտք գործել դեսպանատուն։ 

 

Հայտնել էինք , որ հարձակման հետևանքով մահացել է դեսպանատան պաշտպանության պատասխանատու աշխատակիցը` Օրխան Ասկերովը, ևս մեկը վիրավորվել։

 

Իրանից մեկնաբանել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը: Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հոսեյն Ռահիմին մանրամասներ է հայտնել` դեպքի հանգամանքների մասին: Ըստ պաշտոնյայի խոսքերի.

 

«Ձերբակալվածն իր երկու փոքր երեխաների հետ է մտել դեսպանատուն։ Նախաքննության ընթացքում հարձակվողը հայտարարել է, որ հանցագործության դրդապատճառը անձնական և ընտանեկան խնդիրներն են», - ասել է Թեհրանի ոստիկանապետ։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ