Իրանում կրկնվում է 1953-ի «արտաքին սցենարի»․ Սերբիայի նախագահ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Իրանում ընթացող բողոքի գործընթացներում, իր գնահատմամբ, ներգրավված են Իսրայելի «Մոսադ» հատուկ ծառայությունն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը։ Այդ մասին նա ասել է Ami G show հեռուստածրագրի եթերում՝ պատմական համեմատություններ անցկացնելով 1953 թվականի Իրանի իրադարձությունների հետ։
Վուչիչը խորհուրդ է տվել ծանոթանալ «Օպերացիա Այաքս» և «Շահի բոլոր մարդիկը» գրքերին, որտեղ, նրա խոսքով, մանրամասն նկարագրված է 1953 թվականին իրականացված գործողությունը, որի արդյունքում իշխանության է եկել Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլևին։ Սերբիայի նախագահի գնահատմամբ՝ ներկայում կիրառվում է նույնատիպ սցենար՝ տասնամյակներ անց։
Նա նշել է՝ ըստ իր դիտարկումների՝ արտաքին ուժերը հույս են ունեցել կրկնել նաև 2000 թվականի հոկտեմբերի 5-ի իրադարձությունները Սերբիայում, երբ իշխանությունից հեռացվեց նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։ Վուչիչը այդ համատեքստում ընդգծել է, որ նման փորձերը տարբեր երկրներում ունեն ընդհանուր մեխանիզմներ։
Հավելենք՝ պաշտոնական հաստատումներ Իրանում բողոքների գործընթացում նշված հատուկ ծառայությունների մասնակցության վերաբերյալ միջազգային աղբյուրների կողմից հրապարակված չեն։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից...
ՊՆ N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազե...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...