Շարունակելու ենք նույն ոգով․ Թրամփը՝ Իրանում ստեղծված իրավիճակի մասին
Մենք մտադիր ենք շարունակել նույն ոգով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեթրոյթում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում մի շարք հայտարարություններ է արել Մերձավոր Արևելքի իրավիճակի և Իրանի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի նույն քաղաքական գիծը, որը, ըստ իրեն, ապահովել է տարածաշրջանում հարաբերական խաղաղություն։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Թրամփը կրկին աջակցություն է հայտնել Իրանում հակակառավարական բողոքներին՝ հայտարարելով, որ երկիրը «մեծ պետություն էր», մինչև գործող իշխանություններ հաստատվելը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի գործողություններն Իրանի նկատմամբ կարևոր դեր են ունեցել տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում։
Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ եթե այս տարվա հունիսին ԱՄՆ-ն հարվածներ չհասցներ Իրանին և չեզոքացներ նրա միջուկային հնարավորությունները, Մերձավոր Արևելքում խաղաղություն չէր լինի։ Նա հիշատակել է նաև ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունները՝ դրանք ներկայացնելով որպես արդյունավետ իրականացված գործողություններ։
Թրամփը չի մեկնաբանել Իրանի դեմ հնարավոր նոր հարվածների հարցը։ Միաժամանակ, Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Սաուդյան Արաբիան, Օմանը և Կատարը փորձում են համոզել Վաշինգտոնին հրաժարվել նման քայլերից՝ մտահոգություն հայտնելով, որ ԱՄՆ-ի ուղիղ միջամտությունը կարող է լուրջ ցնցումներ առաջացնել նավթային շուկաներում և բացասաբար ազդել ամերիկյան տնտեսության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից...
ՊՆ N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազե...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...