Դանիան աջակցել է ԱՄՆ-ին ռուսական «Մարիներ» լցանավը գրավելու հարցում
Դանիան աջակցել է ԱՄՆ-ին Ատլանտյան օվկիանոսում «Մարիներ» նավթային լցանավը գրավելու հարցում, գրում է Newsmax-ը: Դա տեղի է ունեցել, չնայած Թրամփի վարչակազմի մտադրությանը՝ ձեռք բերել Դանիայի մի մասը՝ Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին, որը Թագավորության կիսաինքնավար տարածքն է։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ջանքերը վճռորոշ նշանակություն ունեն ԱՄՆ-ի գործողությունների հաջողության համար, ուստի Դանիայի և ԱՄՆ-ի համագործակցությունը սովորական պրակտիկա է համարվում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում:
Չնայած համագործակցությանը՝ Թրամփը հետ չի կանգնի Գրենլանդիայի վերաբերյալ ունեցած իր մտադրություններից։ Նա մեկնաբանել է վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հայտարարությունն այն մասին, որ կղզին ցանկանում է մնալ Դանիայի կազմում:
«Դա նրանց խնդիրն է։ Ես համաձայն չեմ նրա հետ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է նա, Ես ոչինչ չգիտեմ նրա մասին», - ասել Է Թրամփը լրագրողներին։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ...
Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից...
ՊՆ N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազե...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի...