Վենեսուելայի նախագահի լիազորված ներկայացուցիչը վերսկսկել է գրառումները․ նա հանդես է եկել կոչով
Վենեսուելայի նախագահի լիազորված ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է X սոցիալական հարթակի միջոցով հաղորդակցության վերականգնման մասին՝ գրեթե մեկուկես տարվա ընդմիջումից հետո։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է իր էջում, չնայած այն հանգամանքին, որ տվյալ սոցիալական ցանցը երկրում շարունակում է մնալ արգելափակված։
«Մենք վերսկսում ենք կապը այս ալիքի միջոցով։ Վենեսուելան շարունակում է կանգուն մնալ՝ ուժով և պատմական պատասխանատվությամբ»,- գրել է Ռոդրիգեսը իր հրապարակման մեջ։
Նա նաև կոչ է արել համախմբման և շարունակական շարժման՝ ուղղված տնտեսական կայունությանը, սոցիալական արդարությանը և համընդհանուր բարեկեցության պետության ձևավորմանը։
Նշվում է, որ Դելսի Ռոդրիգեսի X-ի էջը շուրջ մեկուկես տարի չի օգտագործվել հրապարակային հայտարարությունների համար։
Միաժամանակ հաղորդվում է, որ X սոցիալական հարթակի արգելափակումը Վենեսուելայում պաշտոնապես չի հանվել։ Ո՛չ Կարակասի իշխանությունները, ո՛չ էլ Իլոն Մասկին պատկանող սոցիալական ցանցի ներկայացուցիչները չեն հայտարարել երկրում հարթակի աշխատանքի վերականգնման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից...
ՊՆ N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազե...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...