ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենն իսկապես հիմար է և չգիտի այդ մասին․ ԱՄՆ նախագահը կատակել է իր հաճախակի սխալների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է իր հաճախակի սխալների և լեզվական սայթաքումների մասին՝ միաժամանակ երեք անգամ շփոթելով Վիրջինիայից դեմոկրատ կոնգրեսականի անունը, հայտնում է Fox News-ը:


Բեմ բարձրանալուց հետո Ամերիկայի նախագահը ներկաներին խնդրել է նստել՝ հիշելով, որ մի անգամ քարոզարշավի միջոցառման ժամանակ հյուրերին կոչ է արել նստել՝ չնկատելով, որ նրանց համար նստատեղեր չկան։ 

 

«Նրանք ասացին, որ Բայդենն իսկապես հիմար է և չգիտի այդ մասին»,- կատակել է պետության ղեկավարը։

 

Դրանից հետո նա դիմել է «կոնգրեսական Դագին»՝ շփոթելով միջոցառմանը ներկա Ներկայացուցիչների պալատի տեղական ընտրատարածքի անդամ Դոն Բեյերի անունը։ Հայացքով գտնելով կոնգրեսականին՝ Բայդենը շնորհակալություն է հայտնել «Դագին»՝ իր այցը հեշտացնելու համար։

 

«Ես և Դագը ընդհանուր բան ունենք՝ երկուսս էլ ամուսնացել ենք նրանց հետ, ովքեր ավելի բարձր դիրք են զբաղեցնում հասարակության մեջ»,- ասել է Ամերիկայի նախագահը։

 

Բայդենը, ով անցյալ տարի դարձավ 80 տարեկան, դարձավ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենատարեց նախագահը։ Նա պարբերաբար հայտնվում է զվարճալի իրավիճակների մեջ, ամերիկացի առաջնորդի հակառակորդները դրա պատճառը համարում են տարիքը և հնարավոր առողջական խնդիրները։

Քաղաքականություն

Պատահարներ