Ադրբեջանը երեկ մենակ էր մնացել. Մամիջանյանը` ԵԽԽՎ-ի թեժ քննարկման մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ քննարկում անցկացրեց Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների թեմայով:
ArmLur.am-ը մանրամասների վերաբերյալ զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանի հետ:
Պատգամավորի խոսքով՝ գրեթե բոլոր երկրները քննարկման ժամանակ արձանագրեցին, որ Լաչինում ստեղծված ճգնաժամի պատասխանատուն Ադրբեջանն է: Նա իր խոսքում նշել է` Ադրբեջանը երեկ մենակ էր մնացել:
Հիշեցնենք, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» բանաձևը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան էջում։
«Քվեարկությամբ ընդունվեցին բանաձևում հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը». ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա...
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից». ՌԴ-ում ՀՀ դեսպան
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից»․ այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում...
Տեղի ունեցածն էլ ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները. Ադրբեջանում Իրանի դեսպանը կիանչվել է երկրի ԱԳՆ
Հունվարի 27-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված...
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...