Տեղի ունեցածն էլ ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները. Ադրբեջանում Իրանի դեսպանը կիանչվել է երկրի ԱԳՆ
Հունվարի 27-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչության հետ։ Այս մասին APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ադրբեջանցիները խստորեն դատապարտել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը, ահաբեկչական գործողությունը, ընդգծվել է դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նման հարձակումների անթույլատրելիությունը։
Իրանի իրավասու մարմիններին կոչ է արվել անհապաղ պատասխանատվության ենթարկել ահաբեկչություն կատարած անձին, իրականացնել ահաբեկչության մանրակրկիտ հետաքննություն, բացահայտել և պատժել հանցագործության կազմակերպման և կատարման մեջ ներգրավված մյուս մասնակիցներին։
Ադրբեջանական կողմն անդրադարձել է նաև վերջին շրջանում Իրանում ծրագրված հակաադրբեջանական արշավներին և այդ առնչությամբ իրենց ափսոսանքն են հայտնել: Արձանագրել են` տեղի ունեցածն ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները։
Իրանի դեսպան ընդգծել է, որ Իրանի պատկան մարմիններն անմիջապես արձագանքել են միջադեպին, և այս հարցը հետաքննվում է համապատասխան իրավապահ մարմինների կողմից, մանրամասն տեղեկություն կհրապարակվի հետաքննության ավարտից հետո։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը». ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա...
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից». ՌԴ-ում ՀՀ դեսպան
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից»․ այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում...
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...