«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը». ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա, ՌԻԱ Նովոստիին ասել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն։
Նա մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը Հայաստանում տարածաշրջանի կարգավորման նպատակով երկամյա եվրոպական առաքելության մեկնարկին։
Ստանոն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը սխալվում է՝ համարելով, որ ԵՄ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ուղղված է Ռուսաստանի դեմ։
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությանը տարածաշրջանում: Ամենակարևորը՝ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ։
ԵՄ-ն, իհարկե, կապի մեջ է նաև Ադրբեջանի իշխանությունների հետ այս հարցով»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն տեղյակ է Ռուսաստանի դերակատարության մասին՝ 2020 թվականի նոյեմբերին բախումները դադարեցնելու հարցում։
«Այս առաքելությունը քաղաքացիական է և կծառայի որպես առանցքային տարր՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք արվում են ԵՄ-ի կողմից: Եվրամիությունը ստանձնել է այդ դերը երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ստանոյի խոսքով՝ առաքելության նպատակը, մասնավորապես, տեղում բնակչության անվտանգության ու վստահության ամրապնդումն է:
«Բոլոր մյուս լուրերն ու շահարկումները, որոնք այս օրերին շրջանառվում են սոցիալական ցանցերում, լիովին անհիմն են»,- եզրափակել է պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից». ՌԴ-ում ՀՀ դեսպան
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից»․ այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում...
Տեղի ունեցածն էլ ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները. Ադրբեջանում Իրանի դեսպանը կիանչվել է երկրի ԱԳՆ
Հունվարի 27-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...