Ադրբեջանի դեսպանատնից տարհանում են աշխատողներին․ հարձակվողը նշում է, որ կինը գնացել և չի վերադարձել այդ դեսպանատնից

Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները կտարհանվեն, այս մասին գրում է АПА-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարին։ Նշվում է, որ դեսպանատան անձնակազմը կուղարկվի Ադրբեջան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման մասին:

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հեղինակին:

 

IRNA-ի փոխանցմամբ, նախնական քննությամբ պարզվել է, որ տղամարդու շարժառիթն անձնական է:

Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ նախաքննության ընթացքում տղամարդը պնդել է, որ անցյալ տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։

Տղամարդը նաև հայտնել է, որ դեսպանատուն իր բազմաթիվ այցերին որևէ պատասխան չի տրվել. մտածել է՝ կինը թաքնվում է իրենից:

Դատախազն այնուհետ մեջբերել է հարձակվողի խոսքերը. «Այսօր առավոտյան ես որոշեցի ինքնաձիգով գնալ դեսպանատուն»։

Քաղաքականություն