18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռադիոկապի ձայնագրություն․ զինծառայողը տվել է հստակ կորդինատներ, որ հրետանիով ոչնչացվի հակառակորդի կենդանի ուժը․ «Հրապարակ»
Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հակառակորդի զինված ուժերը հարձակվել էին Հայաստանի սուվերեն տարածքի՝ Վարդենիսի, Ջերմուկի և Սյունիքի մի շարք համայնքների ուղղություններով:
«Հրապարակ»- ը գրել է․ «Մենք տեղեկացրել էինք, որ Վարդենիսի զինկոմը չի կարողանում բարձրանալ որդու դիրքեր:
Վարդենիսի գլխավոր զինկոմ Կամսար Հարությունյանի որդին՝ Վեմիր Հարությունյանը, Վարդենիսում տեղի ունեցող մարտերի ժամանակ ռադիոկապով կապի մեջ է եղել հոր հետ: Կամսար Հարությունյանը որդու հետ կապի ժամանակ, լսել է կրակոցի ձայներ ու չի կարողացել հասկանալ՝ որդուն գերի են վերցրել, թե սպանել են։
Պարզվում է, որ զոհվելուց առաջ Զինկոմի որդին ռադիոկապով օգնություն է խնդրել հրամկազմից, որպեսզի հրետանիով հարվածներ հասցնեն հակառակորդին, ինչի արդյունքում չեն կորցնի տվյալ դիրքը, սակայն հրամանատարությունը չի կատարել այդ խնդրանքը:
«Հրապարակի» ձեռքում է հայտնվել ռադիոկապի ձայնագրությունը, որում պարզ լսվում է, որ Վեմիր Հարությունյանը տալիս է հստակ կոորդինատներ, որ հրետանիով ոչնչացվի հակառակորդի կենդանի ուժը, սակայն հրամանատարը ասում է.
«Մենք չենք հասցնում աշխատել, իրանք պետք է անեն, իրենք»:
Րոպեներ անց, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները գրավելով դիրքը, ռադիոկապով հայերենով պատասխանում են.
«Ախպեր, լավ եք», հետո սկսում հայհոյել»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում շուրջ 250 նոր զոհ ունեցանք, անհետ կորածներ և նոր ռազմագերիներ: