ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ասաց՝ որն է Բաքվի պլանը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ստեղծված իրավիճակին:
«Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով ու այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչը դատապարտելի է: Արդեն 46 օր՝ ԼՂ բնականոն կյանքը խաթարված է ու հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով:
ԼՂ-ում հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը ու բնակչությանը հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ: Առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համաիկարգով: Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է. ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն տները, կրկին փակել միջանցքը ու էլի մի քանի օրով բացել, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն. սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ թե խրճիթ էր, այլ լավ վիճակում գտնվող, ամենով ապահովված տուն․ Սիմոնյանն՝ այրված կացարանի մասին
ՀՀ-ն գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած՝ որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում է
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա։ Նա այցելել է Բուչա և Բորոդյանկա բնակավայրեր, այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկցի տնտեսվարողները փոխհատուցում կստանան
Ջերմուկում սեպտեմբերյան ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողները կառավարության որոշմամբ կոմունալ ծախսերի փոխհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհված զինծառայողների ծնողները պետք է առանց «ճղճղալու» արտահայտեն իրենց ցավը․ ՔՊ-ական պատգամավոր
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, թե պատերազմի ժամանակ զոհված...