ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկցի տնտեսվարողները փոխհատուցում կստանան
Ջերմուկում սեպտեմբերյան ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողները կառավարության որոշմամբ կոմունալ ծախսերի փոխհատուցում կստանան. աջակցության ծրագիրը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեության վրա։ Հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը։ Արդյունքում մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ Ըստ Քերոբյանի, այս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել որոշակի չափով նվազեցնել նշված կազմակերպությունների ֆինանսական բեռը, ինչպես նաև նպաստել մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը։
«Նախագծով առաջարկվում է միանվագ աջակցություն տրամադրել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100%-ի չափով»,- ասաց Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ սա թույլ կտա, որպեսզի ընկերությունները շարունակեն ծառայություն մատուցել՝ առանց որակը նվազեցնելու։
Փոխհատուցում կստանան Վայոց ձորի Ջերմուկ համայնքում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսավարող։ Գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների կկազմի մոտ 50-60 մլն դրամ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ասաց՝ որն է Բաքվի պլանը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ստեղծված իրավիճակին: &...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ թե խրճիթ էր, այլ լավ վիճակում գտնվող, ամենով ապահովված տուն․ Սիմոնյանն՝ այրված կացարանի մասին
ՀՀ-ն գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած՝ որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում է
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա։ Նա այցելել է Բուչա և Բորոդյանկա բնակավայրեր, այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհված զինծառայողների ծնողները պետք է առանց «ճղճղալու» արտահայտեն իրենց ցավը․ ՔՊ-ական պատգամավոր
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, թե պատերազմի ժամանակ զոհված...