ՌԴ-ում տղամարդը փորձել է տան մեջ այրել իր երեք դուստրերին
Նիժնի Նովգորոդի մարզում հարբած տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել նախկին կնոջից: Վերջինս որոշել է հրկիզել սեփական տունն ու երեխաներին։
Նա հասել է տուն, սպասել է նախկին կնոջ հեռանալուն և շենքում բենզին է լցրել։
Ներսում գտնվող աղջիկները հասցրել են զանգահարել մորը, քանի դեռ հայրը տունը չի այրել։ Չնայած հրդեհին՝ երեխաներին հաջողվել է այրվող շենքից դուրս գալ փողոց։
Դեպքից հետո տղամարդը պատմել է, որ ծրագրել է տեսանկարահանել, թե ինչ է կատարվում տանը՝ նախկին կնոջը վիրավորելու համար։ Ոստիկանները ձերբակալել է այդ տղամարդուն։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Նշվում է, որ կինը չորս տարի առաջ լքել է ամուսնուն` իր հետ տանելով երեք դուստրերին։ Սակայն տղամարդը հրաժարվել է ընդունել ամուսնալուծության փաստը և պարբերաբար անհանգստացրել է նրան- գրում է Gazeta.ru-ն։