Իսպանիայում տղամարդը եկեղեցում դանակով սպանել է քահանային և վիրավորել ծխականներին

Իսպանիայի Ալխեսիրաս քաղաքում մաչետեով զինված տղամարդը հարձակվել է երկու եկեղեցիների սպասավորների ու ծխականների վրա, գրում է El Pais թերթը։

Հրատարակության տվյալներով՝ հարձակվողը մտել է Սան Իսիդրո եկեղեցի, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, և սկսել է վիճել այնտեղ ներկա ծխականների հետ։ Տղամարդը վիճել է նրանց, որ նրանք պետք է դավանեն իսլամ: Դրանից հետո նա դուրս է եկել շենքից, սակայն շուտով մաչետեով վերադարձել է այնտեղ և հարձակվել քահանայի վրա։

Ավելի ուշ տղամարդը գնացել է Լա Պալմայի եկեղեցի, որը գտնվում է նախորդից 200 մետր հեռավորության վրա։ Այնտեղ տղամարդը սկսել է սպառնալ ծխականներին, իսկ հետո հարձակվել քահանայի վրա, որը փորձել է կանգնեցնել նրան։ Արդյունքում քահանան մահացել է, եւս երեք մարդ վիրավորվել է։

Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին և  պարզվել, որ նա 25-ամյա մարոկկացի Յասին Կանջաան է։ Միջադեպի դրդապատճառները դեռ պարզված չեն։