«Մարդասպանը բանակն ա, երեխեքը փող էին դրել, իրենք էին ջուր քաշել». զինվորի ընտանիքը կդիմի Եվրոպական դատարան
Գեղարքունիքի Ազատ գյուղում զինվորների կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասել է` չեն պատրաստվում ներել, հանդուրժել մեղավորներին։ Ընտանիքը պատրաստվում է Եվրոպական դատարան դիմել։
«Ես եղել եմ դիահերձարանում, տվյալների համաձայն՝ երեխան ինչ դիրքով որ պառկած է եղել, էդ դիրքով էլ վառվել է: Տեղից վեր չեն կացել, ինչ դիրքով քնել՝ էդ դիրքով էլ վառվել են: Որ ասում են՝ տեղներից հելել են, սուտ ա, հեքիաթ: Մարդասպանը բանակն ա: Իրենց միջից։ Թե որ մի աֆիցերն ա եղել, ես չգիտեմ»,–ասել է հայրը։
Նա հայտնել է նաև, որ բազմիցս եղել է այդ զորամասում. զինվորներն իրենք են փող հավաքել, նոր ջրագիծ փորել. «Երեխեքը փող էին դրել, ջուր էին քաշել: Իրենց մոտ միշտ շշով ջրեր են դրված եղել նաև»։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Նմանատիպ հոդվածներ
«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը` արձանագրված խախտումների և առևտրի կենտրոնի փակման մասին
«Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը պարզաբանել է՝ արդյո՞ք տոնավաճառի գործունեությունը կկասեցվի: Ըստ իր հայտնած...
Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը. մանրամասներ
Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը: Այս մասին հաղորդում է Արցախի...
Արխիվային լուսանկար. տարիներ առաջ Ազնավուրը ցույցի էր դուրս եկել` պահանջելով ՀՀ-ի ու Արցախի ապաշրջափակումը
Այս արխիվային լուսանկարում Շառլ Ազնավուրը, Աիդա Ազնավուր-Կառվարենցը և Ժորժ Կառվարենցը Փարիզում մասնակցում են Հայաս...
«Դասակի հրամանատարը հարցաքննվել է». փաստաբանը` զինվորականի հայտնի ժպիտի և քրգործում ունեցած կարգավիճակի մասին
«Հրդեհված զորամասից իր հարցազրուցով հայտնի դարձած դասակի հրամանատարի վերաբերյալ կանխատեսել էինք, որ իշխանական քարո...