Ելփինում 39-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջն ու հարվածել է 17-ամյա դստեր դեմքին. հնչել է կրակոց

Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է տվել Ելփին գյուղի 36-ամյա մի բնակչուհի: 

 

Նա հայտնել է, որ երեկ` հունվարի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ամուսինը բռունցքով հարվածել է իրեն, հետո բռունցքով խփել է 17-ամյա դստեր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 39-ամյա տղամարդը նաև սպառնացել է, թե կսպանի կնոջը, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից ննջասենյակում մեկ անգամ կրակել է:

 

39-ամյա տղամարդը նաև սպառնացել է, թե կսպանի կնոջը, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից ննջասենյակում մեկ անգամ կրակել է:
39-ամյա տղամարդը ժամը 22.00-ին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Նրա նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 20-օրյա ժամկետով:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: