Հասարակություն

ՀՀ-ում ավտոմեքենաների թիվը կտրուկ աճել է, ՃՏՊ–ների թիվը` նվազել․ Կառավարության նիստում մանրամասնել են

ՀՀ-ում ավտոմեքենաների թիվը կտրուկ աճել է, ՃՏՊ–ների թիվը` նվազել․ Կառավարության նիստում մանրամասնել են

2022թ–ին ՀՀ–ում ճանպարհատրանսպորտային պատահարների թիվն էապես նվազել է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

 

«2019թ–ի համեմատ 2022թ–ին ՃՏՊ–ները նվազել են 2419-ով կամ 10.2 տոկոսով»,– ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով`2022թ–ին գրանցվել է 4208 ՃՏՊ` 2019թ–ի 4799-ի փոխարեն։ Զոհերի թիվը նույն ժամանակահատվածում նվազել է 20-ով։

 

«Չնայած այն հանգամանքին, որ 2022թ–ին շուրջ 22825–ով կամ շուրջ 2 անգամ ավելացել է ՀՀ–ում հաշվառված ավտոմեքենաների թիվը, այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2021թ–ի համեմատ ՃՏՊ–ների թիվը նվազել է 295-ով կամ 6.4 տոկոսով»,– ասաց նախարարը։

 

Նրա խոսքով`2019թ–ից ի վեր Հայաստանում ավտոմեքենաների թիվն ավելացել է 160 000–ով կամ 23 տոկոսով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՃՏՊ–ների թվի նվազման հարցում կարևորեց Պարեկային ծառայության դերը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ պատահարները նվազել են հատկապես ծառայության ներդրման ժամանակահատվածում։

 

Այս տարի 5 մարդ է զոհվ էլ ՃՏՊ–ներից․ ոոստիականության ամփոձագիրը

 

Վարչապետը կարևորեց նաև ավտոճանապարհների բարեկարգման, ճանապարհային նշաններով կահավորվածության հանգամանքը։

 

Նշենք, որ կառավարության նիստում այսօր ի թիվս այլ հարցերի ընդունվեց նաև ՀՀ ՃԵԿ նշանները ԵԱՏՄ չափորոշիչների հետհամաձայնեցնելու մասին որոշում, որով մի քանի նոր նշաններ ու ՃԵԿ նոր կարգավորումներ են նախատեսված։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250