Գրասենյակից հաստատում են՝ Արմեն Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատում են տարածվող լուրերն Անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենայի վթարի մասին: Armenpress.am-ի հարցին ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատեցին լուրը՝ հայտնելով, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:

 

«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքից անմիջապես հետո իրականացվել է Քարտուղարի ծառայողական մեքենայի վարորդի սթափությունը պարզելու փորձաքննություն, ինչը փաստել է վարորդի սթափ լինելը: Հավելենք նաև, որ ԱԽ քարտուղարը ավտոմեքենայում չի եղել»,- նշել է նա։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։