Ուկրաինական զինված ուժերը լքել են Սոլեդարը
Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին հայտարարել է Սոլեդար քաղաքի կորստի մասին և հայտնել, որ քաղաքը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո։
«Ամիսներ տևած դժվարին մարտերից հետո ուկրաինական զինված ուժերը հեռացել են Սոլեդարից և քաղաքի մատույցներով նահանջել նախապես պատրաստված դիրքեր», - ասել է Չերևատին Agence France-Presse գործակալության հետ զրույցում, փոխանցում է Vesti.ru-ն։
ՌԴ պաշտպանության նախարարությունը Սոլեդարի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին հաղորդել էր հունվարի 12-ին: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ այս քաղաքի ամբողջական վերահսկողությունը թույլ է տալիս կտրել ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները Արտյոմովսկում, այնուհետև արգելափակել և օղակի մեջ վերցնել այնտեղ մնացած ստորաբաժանումները:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը սկսում է ռազմական ԱԹՍ-ների արտադրությունը
Վրաստանն ապրիլից սկսում է սեփական ռազմական անօդաչու սարքերի զանգվածային արտադրությունը, հայտարարել է երկրի պաշտպանության...
Այս տարի կարող ենք հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկիրն այս տարի կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում։ Նման...
Եվրոպան անցյալում կատարած իր սխալներից այդպես էլ ոչ մի դաս չի քաղել․ Սալամի
Իրանի ազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին...
Ամեն ինչ գնում է ըստ պլանավորածի. Պուտին
Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլ...