ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պոլյանսկին բացատրել է, թե ինչու են ագռավները պտտվում Կիևի վրայով

Կիևի երկնքում հսկայական քանակությամբ ագռավների հայտնվելու պատճառը կարող է լինել ուկրաինական իշխանությունների հակակրոնական գործողությունները, Twitter-ում գրել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

 

«Ո՞վ գիտի, միգուցե սա պատասխան է պետականորեն հովանավորվող սրբապղծության՝ եկեղեցիների ավերման և քահանաների հալածանքների»,- գրել է փոխներկայացուցիչը։

 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է սև թռչունների երամը պտտվում Ուկրաինայի մայրաքաղաքի վրայով:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ