ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է հնարավոր գնել այսօր Արցախի խանութներից

Արցախում պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են:

 

Կան որոշակի խնդիրներ նաև տավարի մսի շուկայում: Մսամթերքի ներկրում ընդհանրապես չի կատարվում, իսկ տեղական տնտեսվարող սուբյեկտները կանգնել են անասնակերի սուր պակասի առջև, քանի որ դրա զգալի մասը ներկրվում էր Հայաստանից:

Քիչ է կաթը, ինչը նաև սեզոնային բնույթ է կրում:

 

Այս պահին պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրվում են խանութներին։ Շաքարավազը, բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը և ձեթը հնարավոր է ձեռք բերել միայն կտրոններով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն