ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շուտով Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցումը շահագործման կհանձնվի. ինչպիսին է գետնանցումն այս փուլում
Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցումում այժմ հիմնանորոգման աշխատանքներ են արվում և շուտով այն շահագործման է ենթարկվելու:
Այնտեղ է այցելել Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը:
«Այցելեցի Փակ շուկայի դիմացի գետնանցում, ծանոթացա հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Բավականին գեղեցիկ և լուսավոր է: Շուտով գետնանցումը շահագործման կհանձնվի, հուսով եմ մեր քաղաքացիները կհավանեն»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։
Հրապարակվել են լուսանկարներ, թե ինչպես են ընթանում վերանորոգման աշխատանքները: