Հնարավորություն կա համաձայնեցնել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի տեքստը. Օվերչուկ
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկին:
«Մենք քննարկել ենք այդ թեման, և այսօր էլ շարունակել ենք քննարկել այն։ Հնարավորություն ունենք հասնել նրան, որ համաձայնեցվի պայմանագրի տեքստը», – լրագրողների հետ զրույցում ասել է նա` շարունակելով, որ այսօր փորձագետները շարունակել են աշխատանքը:
Այնուամենայնիվ Օվերչուկը չի նշել այդ աշխատանքների ավարտի հնարավոր ժամկետները։ Ըստ նրա` Մոսկվան ԵԱՏՄ–ում իր նախագահության տարում շահագրգիռ է զարգացնել միության ինտեգրացիոն գործընթացները, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքները։ Նա նշել է, որ կողմերը քննարկում են նաև ֆինանսական ենթակառուցվածքների, միացյալ էներգետիկ շուկաների ստեղծմանը և զարգացմանը վերաբերող հարցեր:
«Այս տարվա համար մեծ ծրագիր ենք կազմել», – ասել է Օվերչուկը:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում Wildberries-ին սպառնացել են ճանաչել օտարերկրյա գործակալ
Wildberries-ը՝ Ռուսաստանում խոշորագույն առցանց խանութը, կարող է ճանաչվել որպես օտարերկրյա գործակալ` Միխայիլ Զիգարի, Դմիտ...
Որ ավիաընկերությունն է բեռնափոխադրումներ կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև` չնայած արգելքին. Hetq
Հունվարի 6-ին թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, թե Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ավիաբեռնափոխադրումների խոչընդոտների հ...
Գերմանիան կկարողանա ռուսական գազը հեղուկով փոխարինել միայն մինչև 2026 թվականը
Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ միայն մինչև 2026 թվականը Գերմանիան կկարողանա...
Լարսում բեռնատարների տեղաշարժը դադարեցվել է
Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով Հյուսիսային Օսիայի վրացական ռազմական մայրուղու հատվածում ծանր մեքենաների տեղաշար...