Արարատ Միրզոյանը հարցաքննվել է․ մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է: Իսկ ի՞նչ է նա պատմել քննիչին:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջինս նշել է, թե որեւէ բան չի հիշում եւ այդ պահին միայն մտածել է՝ ինչպես պաշտպանվի եւ փրկի իր կյանքը: Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել, թե Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձն ինչ է հայտնել Ազգային անվտանգության ծառայությունում: Նա, մասնավորապես, նշել էր, որ ցանկացել է հարվածել Միրզոյանին, սակայն կարծում է, որ իր հարվածը Արարատ Միրզոյանին չի հասել:

 

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ քաղաքացի Ա.Բ-ն, 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս, որ սիրտը հովանա. 44 օր խաբվելուց հետո պարտվեցինք»:

 

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համաիրում

Քաղաքականություն