Պատահարներ

Խոշոր վթար՝ Երասխ-Երևան ճանապարհին

Unknown 157 դիտում
Խոշոր վթար՝ Երասխ-Երևան ճանապարհին

Հունվարի 23-ին, ժամը 23:53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի մոտ 50-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1996 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաի ուղևոր Մ. Պ.-ն (ծնված 1959 թ.) հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

[1e77ba023f7d4fb71b71e9d957ad672b.jpg]

 

[4d59da04677dab5f833afce1e3ef27ca.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250