Գեղարքունիքում վաշտի կացարանի հրդեհի դեպքով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել. ԶԼՄ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

 

«Վարույթը նախաձեռնվել է պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված նախատեսված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ»,- նշել է Աբրահամյանը։
 

Նոր վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այն նախատեսում է ազատազրկում հինգից տասը տարի ժամկետով:
 

Աբրահամյանը տեղեկացրել է, որ այն կցվել է նախորդ վարույթին և իրականցվում է համատեղ քննություն։ Նոր վարույթի շրջանակում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ մարդ։ Այս պահին մեղադրյալներ դեռ չկան։
 

Մանրամասները` կայքում:

Քաղաքականություն