ԵՄ-ը Իրանի դեմ հերթական պատժամիջոցներն է սահմանել

ԵՄ խորհուրդը երկուշաբթի հունվարի 23-ին, հայտարարեց Իրանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված լրացուցիչ սահմանափակող միջոցների ընդունման մասին։

 

«Խորհուրդը որոշել է 18 ֆիզիկական անձի և 19 կազմակերպություն ավելացնել Իրանի դեմ մարդու իրավունքների պատժամիջոցների գործող ռեժիմի համատեքստում սահմանափակող միջոցների ենթակա կազմակերպությունների ցանկում», - ասվում է Բրյուսելի հայտարարության մեջ։

 

Փաստաթղթում բացատրվում է, որ դա պայմանավորված է փոխոստիկանության կողմից բերման ենթարկված երիտասարդ իրանցի Մահսա Ամինիի մահից հետո «խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի համատարած և անհամաչափ կիրառման մեջ» այդ անձանց դերակատարմամբ։

 

Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ներառված անձանց թվում կան կառավարության և Իրանի խորհրդարանի ներկայացուցիչներ, քաղաքական և լրատվամիջոցների գործիչներ, ինչպես նաև Իրանի անվտանգության ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ):

Քաղաքականություն

Պատահարներ