ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիմոնյանը դեպքի մանրամասների մասին տեղեկացել է հրդեհից տուժած զինծառայողներից. ի՞նչ է ասում ԱԺ նախագահը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: Հարցին՝ «հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ մանրամասներին իշխանության ներկայացուցիչները տեղեկացել են հրդեհից փրկված վիրավորների՞ց, թե՞ Քննչական կոմիտեից», Սիմոնյանն արձագանքել է, որ ինքն անձամբ է հանդիպել երեք զինծառայողներին.
«Նաև իրենց պատմածներից էր, չեմ ուզում շատ բաներ պատմել, որովհետև անձնական զրույց է եղել, թող նախաքննությունն ընթանա, վստահեցնում եմ ձեզ՝ բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն»,- նշել է նա:
Հարցին՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձիք, ինչպես օրինակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կրե՞ն պատասխանատվություն, Սիմոնյանը ասաց․
«Պաշտպանության նախարարը որևէ ձևով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է։ Այդ քաղաքական սակարկումները շատ սին և անտեղի եմ համարում: Այն բարեփոխումները, որ պարոն Պապիկյանն իրականացնում է և նաև այն պատասխանատվությունը, որ նա իր վրա վերցրել է պատերազմից հետո, համաձայնություն տալով այդ վիճակում բանակը վերցնելու և բարեփոխումներ սկսելու: Բարեփոխումներ են արվել՝ սկսած անձնականից, վերջացած կահավորումից, որը փոխվել և փոխվում է։ 2018թ-ից սկսած չի եղել որևէ դեպք, որ գումարի պատճառով որևէ գնում չարվի՝ սկսած վերելակից, վերջացրած գրիչից»,- ասաց ԱԺ նախագահը։
Դիտարկմանը՝ ինչո՞ւ պատերազմից հետո չեն իրականացվել համապատասխան շինարարական աշխատանքներ զինծառայողներին մոդուլային զորանոցներում տեղավորելու համար, Սիմոնյանն ասաց․
«Դա շինարարական ջոկատ էր, որի անմիջապես կողքը կա մոդուլային տնակ։ Այդ տնակի ամենամեծ խնդիրը եղել է այն, որ չի պահպանվել անվտանգության կանոնները։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են եղել անվտանգության համար, պատասխանատվություն են կրելու։ Դժբախտ պատահարը դարձնել քաղաքական շահարկման թեմա, անտեղի եմ համարում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ԵՄ դիտորդները ցանկանում են փոխել ՀՀ-ի ներքին և արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ. Զատուլին
Արդյո՞ք Հայաստանում եվրոպական նոր առաքելությունը չի հանգեցնի իրավիճակի բարդացման, ահա այս հարցն ենք մենք հիմա Ռուսաստանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք` ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքում. Կանադայում քննարկել են շրջափակված ԼՂ-ի հարցը
Եկեք արձանագրենք, որ այսօր մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որն իրական է ու մենք բավարար ապացույցներ ունենք: Խոսելով Լաչին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց Ալիևի` Սյունիքով միջանցք կտրելու հայտարարության մասին
Ինչպե՞ս է միջազգային հանրությունը արձագանքել Ալիևի այն հայտարարությանը, թե 2023 թվականին Սյունիքով միջանցքը կտրելու են և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պատրաստ ենք Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման. Փաշինյան
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում այս մասին հայտ...