ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պատրաստ ենք Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման. Փաշինյան
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումը այս իրավիճակի նկատմամբ ավելանում է, մեծանում է: Այդ հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն ու նաև այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա», - նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Ադրբեջանի հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին. «Տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային ու քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է: Ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվութունը, նույն կերպ պատրաստ ենք շարունակել», - ընդգծեց նա:
Փաշինյանը նաեւ ասաց, որ միջազգային հանրությունն էլ է արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումն ու Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղություն հաստատելու համար. «Բայց հարց՝ իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով ամբողջությամբ վիժեցնեն խաղաղության գործընթացը: Մեր արձագանքը դրան պետք է լինի ասիմետրիկ: Նախ ակտիվ միջազգային դիվանագիտությունը եւ երկրի ներսում ինստիտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների ավելի հզորացումը, բարեփոխումների օրակարգիչ չշեղվելը, խաղաղության օրակարգիչ չշեղվելը եւ չհրաժարվելը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց Ալիևի` Սյունիքով միջանցք կտրելու հայտարարության մասին
Ինչպե՞ս է միջազգային հանրությունը արձագանքել Ալիևի այն հայտարարությանը, թե 2023 թվականին Սյունիքով միջանցքը կտրելո...
Ալեն Սիմոնյանի կոշտ հայտարարությունները ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի քաղաքականության մասին
ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ԵՄ դիտորդները ցանկանում են փոխել ՀՀ-ի ներքին և արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ. Զատուլին
Արդյո՞ք Հայաստանում եվրոպական նոր առաքելությունը չի հանգեցնի իրավիճակի բարդացման, ահա այս հարցն ենք մենք հիմա Ռուս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուզում եք քննադատեմ խաղաղապահներին` չեմ անելու, վերջացրեք». Վարդանյանը բարկացավ
Ռուս խաղաղապահներն ունեն շատ սահմանափակ մանդատ, քիչ քանակով են այստեղ գտնվում և մենք պետք է ամեն ինչ անենք, որ ռու...