ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի փորձեց խափանել ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի փակման հարցի քննարկումը. Ռուբինյանը հակադարձեց ու հարցը դրվեց քննարկման
ԵԽԽՎ-ն րոպեներ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նշենք, որ ԵԽԽՎ նախագահ ընտրված նիդերլանդները ներկայացնող քաղաքական գործիչ Թինի Քոքսը իր աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո հայտնեց, որ Լաչինի փակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի հետեւանքները պետք է քննարկվեն ԵԽԽՎ-ում որպես ընթացիկ հարց: Երբ նախագահը հարցադրում արեց` կան արդյոք առարկություններ թեմայի քննարկման վերաբերյալ, ձայն խնդրեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը և հայտարարեց, որ դեմ է հարցի քննարկմանը, քանի որ Լաչինի միջանցքը փակ չէ: Նա պնդեց, թե ԼՂ-ում չկա հումանիտար ճգնաժամ: «Կան որոշ ուժեր, որ ցանկանում են ներկայացնել, թե Լաչինի միջանցքը փակ է, այն ինչ այն բաց է»,- ասաց Սեիդովը:
Նրան հակադարձեց Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով, որ հակառակ Սեիդովի ասածի, ոչ միայն Լաչինի միջանցքը փակ է, այլեւ այնտեղ հասունացել է մարդասիրական ճգնաժամ:
ԵԽԽՎ-ն չընդունեց ադրբեջանական կողմի առարկությունը և հարցը դրվեց քվեարկության: Քվեարկությանը մասնակցել է 117 պատվիրակ. 91 կողմ ձայնով որոշվեց, որ Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ԵՄ դիտորդները ցանկանում են փոխել ՀՀ-ի ներքին և արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ. Զատուլին
Արդյո՞ք Հայաստանում եվրոպական նոր առաքելությունը չի հանգեցնի իրավիճակի բարդացման, ահա այս հարցն ենք մենք հիմա Ռուսաստանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք` ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքում. Կանադայում քննարկել են շրջափակված ԼՂ-ի հարցը
Եկեք արձանագրենք, որ այսօր մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որն իրական է ու մենք բավարար ապացույցներ ունենք: Խոսելով Լաչին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց Ալիևի` Սյունիքով միջանցք կտրելու հայտարարության մասին
Ինչպե՞ս է միջազգային հանրությունը արձագանքել Ալիևի այն հայտարարությանը, թե 2023 թվականին Սյունիքով միջանցքը կտրելու են և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պատրաստ ենք Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման. Փաշինյան
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում այս մասին հայտ...