Նազարբաևը սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել Աստանայի ազգային գիտական սրտաբանական կենտրոնից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է։ Նազարբաևը Ղազախստանը գլխավորել է շուրջ 30 տարի։  Նա պաշտոնը լքել է 2019 թվականի մարտին։  Նոր նախագահ է դարձել Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

 

Ինչպես հայտնել էինք, որ Ղազախստանի Սահմանադրական դատարանը Նուրսուլթան Նազարբաևին զրկել է Էլբասի կոչումից։ Ատյանը որոշել է անվավեր ճանաչել «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Էլբասի մասին» օրենքը, որը Նազարբաևին հռչակել է ազգի առաջնորդ և նրան տրամադրել ցմահ արտոնություններ ու երաշխիքներ։

 

Քաղաքականություն