ԱՄՆ–ում զանգվածային սպանության մեջ կասկածվող քաղաքացին ինքնասպան է եղել

Ըստ ոստիկանների՝ զանգվածային սպանության մեջ կասկածվողը ինքնասպան է եղել սպիտակ պիկապում, որը ոստիկաններն արգելափակել էին հարևան Ալհամբրա քաղաքում:

 

Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան լրագրողներին ասել է, որ երբ ոստիկանները պիկապը շրջապատել են, ներսից կրակոց են լսել: Որոշ ժամանակ անց նրանք որոշել են ներս նայել և այնտեղ մահացած մարմին են գտել՝ հրազենային վնասվածքով։

Ոստիկանությունը պարզել է, որ զանգվածային սպանության մեջ ինքնասպան եղած անձը 72-ամյա Հու Ցան Տրանն է՝ ասիական ծագում ունեցող։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի՝ Լոս Անջելեսի մոտ գտնվող Մոնտերեյ Պարկ քաղաքի ձեռնարկություններից մեկի տարածքում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել: Բացի 10 սպանվածներից, ևս 10 մարդ վիրավորվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածի պատճառն այդ մարդու և կնոջ միջև վեճն է եղել։