Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակը տուգանվել է երթևեկության կանոնները խախտելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը տուգանվել է՝ առանց ամրագոտին կապելու՝ ուղևորի նստարանին նստելու համար։
Հինգշաբթի օրը Լանկաշիր այցելության ժամանակ Սունակը սոցիալական ցանցերում մի տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով տարածաշրջանի տնտեսության մեջ ներդրումների ավելացման մասին: Տեսանյութում նա մեքենայի ընթացքի ժամանակ առանց ամրագոտի նստած է ետևի նստարանին։
Բրիտանական ոստիկանությունը խոստացել է ուսումնասիրել տեսանյութը։ ️Ավելի ուշ կառավարության ղեկավարի ներկայացուցիչը նրա անունից ներողություն է խնդրել:
️Տուգանքը նշանակվելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ Սունակն այն վճարելու է։ Տուգանքի չափը 100 ֆունտ է կամ 123 դոլար:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՄԻՊ-ը հորդորում է չցուցադրել այն արցախցիների դեմքերը, ում օգնություն է տրամադրվում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է չցուցադրել այն արցախցին...
Վրաստանում մահացել է դերասան, երգիչ, Վախթանգ Կիկաբիձեն
84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ,...
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Երևանում եւ մարզերում
Սույն թվականի հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպա...
Արցախում 24 ժամյա ռեժիմով էլեկտրաէներգիայով ապահովվում են հացի թխման կետերը և կաթի 2 գործարանները
Այսօր Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով...