Վրաստանում մահացել է դերասան, երգիչ, Վախթանգ Կիկաբիձեն
84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն։
Նշվում է, որ նա վերջին շրջանում ծանր հիվանդ էր։
Կիկաբիձեի ամենհիշվող դերերից մեկը Վալիկո Միզինդարի կերպարն էր Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում։ Այն էկրան բարձրացավ 1978 թվականին և արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։
Մի շարք հայտնի երգերի կատարող է՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։
Վախթանգ Կիկաբիձեի կապը հայերի ու Հայաստանի հետ տասնյակ տարիների պատմություն ունի։ Դեռ մանկուց լավ հասկանում ու մի փոքր էլ խոսում էր հայերեն, քանի որ բակում բազմաթիվ հայ ընկերներ ուներ:
Հավելենք՝ նրա հայ մտերիմ ընկերներից մեկն էլ դերասան Մհեր Մկրտչյանն էր, որի հետ նա հանդիպել էր «Մի վշտանա» ֆիլմի նակարահանման հրապարակում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՄԻՊ-ը հորդորում է չցուցադրել այն արցախցիների դեմքերը, ում օգնություն է տրամադրվում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է չցուցադրել այն արցախցին...
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատ...
ՀՀ ՊՆ-ում քննարկվում է կանանց կամավոր հիմունքներով ԶՈՒ-ում ծառայելու հարցը
ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության ան...
Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արարատ Մելքումյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանա...