Արցախի ՄԻՊ-ը հորդորում է չցուցադրել այն արցախցիների դեմքերը, ում օգնություն է տրամադրվում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է չցուցադրել այն արցախցիների դեմքերը, ում օգնություն է տրամադրվում, քանի որ օգնությունը շահարկելը նվաստացուցիչ է ընկալվում։
«Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը՝ այդ թվում հղի կանանց և երեխաներին։
Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։
Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացվել նաև ՄԻՊ հաստատություն։
Հորդորում եմ օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանում մահացել է դերասան, երգիչ, Վախթանգ Կիկաբիձեն
84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ,...
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Երևանում եւ մարզերում
Սույն թվականի հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպա...
Արցախում 24 ժամյա ռեժիմով էլեկտրաէներգիայով ապահովվում են հացի թխման կետերը և կաթի 2 գործարանները
Այսօր Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով...
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակը տուգանվել է երթևեկության կանոնները խախտելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը տուգանվել է՝ առանց ամրագոտին կապելու՝ ուղևորի նստարանին նստելու համար։ Հինգշաբ...