Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Երևանում եւ մարզերում
Սույն թվականի հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Սուրենյանը ձյան տեղումների մասին
«Լեռներում գոնե 2մ ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում»: [338bb9a5f3cbd349f30ff8e1d4f98b7a.png] Այս մասին...
Ձյան տեղումները կլինեն ինտենսիվ. Հայաստան ակտիվ ցիկլոն է ներթափանցել
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյ...
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին ժամը 17:30-ի դրությամբ. Լարսը դարձյալ փակ է
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են, որ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղո...
Արցախի ՄԻՊ-ը հորդորում է չցուցադրել այն արցախցիների դեմքերը, ում օգնություն է տրամադրվում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է չցուցադրել այն արցախցին...