Պուտինը շուտով կարող է հայտարարել մոբիլիզացիայի 2-րդ ալիքի մասին. կզորակոչվի մինչև կես միլիոն մարդ. The Times
Արեւմտյան հետախուզությունը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կարող է հայտարարել մոբիլիզացիայի երկրորդ ալիքի մասին, որի ընթացքում կզորակոչվի մինչեւ կես միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի, Պուտինը առաջնորդվում է հարցումներով, որոնք ցույց են տալիս, որ ռուսական հասարակությունն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը՝ չնայած ճակատում գրանցված անհաջողություններին։ Թե ինչպիսի հարցումների մասին է խոսքը, ըստ որի ռուս հասարակությունը աջակցում է պատերազմին, The Times-ը չի հստակեցնում։
«Ռուսաստանի տարածքային զինկոմիսարիատներում լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Կրեմլը փակ հարցում է անցկացրել: Ռուսները զբաղված են պատերազմով, նրանք չեն ցանկանում ընդունել պարտությունը»,- ասել է արևմտյան մի պաշտոնյա, որի անունը չի նշվում:
Եթե նոր մոբիլիզացիա անցկացնելու որոշումը կայացվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, ապա մինչև ապրիլ 500.000 մոբիլիզացված կարող է ուղարկվել ռազմաճակատ, և այդ ժամանակ գարնանային հալոցքը կավարտվի, հողը կչորանա, և Ռուսաստանը կկարողանա նոր հարձակման մեկնարկը տալ, նշում է The Times-ը:
Ռազմական փորձագետները կարծում են, որ Մոսկվան գարնանը կսկսի բազմակողմ հարձակում, որը պետք է շեղի ուկրաինական զորքերը Դոնեցկից և Լուգանսկից։ Բացի այդ, ըստ The Times-ի, Ռուսաստանը կարող է նոր հարձակում կազմակերպել Ուկրաինայի հյուսիսի վրա Բելառուսի տարածքից։ Սակայն նման գործողությունները դժվար թե հանգեցնեն նրան, որ ռուսական զորքերը կկարողանան վերահսկողության տակ առնել ավելի շատ տարածքներ, սակայն հնարավոր է, որ Ռուսաստանը կարողանա «քաշել ուկրաինական ռեսուրսները» հիմնական պատերազմական գոտիներից, նշում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենայի...
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Օդային տագնապի ազդանշաններ՝ ողջ Ուկրաինայում. պայթյուններ են լսվել մի շարք շրջաններում
Ուկրաինայում հզոր պայթյուններ են որոտացել։ Ողջ Ուկրաինայոմ օդային տագնապի ազդանշաններ են միացված: Այս մասին հայտնում են...
Իրանում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախկին փոխնախարարին. պատճառը հայտնի է
Իրանում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախկին փոխնախարար Ալի Ռեզա Աքբարիին, ով մեղավոր է ճանաչվել Բրիտանիայի օգտին...