Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվե՞լ է. ԶԼՄ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է։ Այս մասին գրոյմ է «Սպուտնիկ Ղազախստան»-ը` հղում տալով «Խաբար 24» պետական հեռուստաալիքի նախկին տնօրեն Ալեքսանդր Ակսյուտիցի գրառմանը։
Նշվում է, որ Նազարբաևը հոսպիտալացվել է, և հնարավոր է վիրահատություն։
«Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը չի պատասխանում հեռախոսազանգերին»,- գրել է լրատվամիջոցը։
Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանը գլխավորել է շուրջ 30 տարի։ Նա պաշտոնը լքել է 2019 թվականի մարտին։ Նոր նախագահ է դարձել Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի Սահմանադրական դատարանը Նուրսուլթան Նազարբաևին զրկել է Էլբասի կոչումից։ Ատյանը որոշել է անվավեր ճանաչել «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Էլբասի մասին» օրենքը, որը Նազարբաևին հռչակել է ազգի առաջնորդ և նրան տրամադրել ցմահ արտոնություններ ու երաշխիքներ։