Ֆրանսիայում երկրորդ համազգային ցույցը կլինի` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

Ութ առաջատար արհմիություններ հայտարարել են, որ հունվարի 31-ին տեղի կունենա հերթական համազգային ցույցը։ Այս մասին հայտնում է Говорит Москва-ն:
 

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ այսօր 1,12 միլիոն մարդ մասնակցել է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ցույցերին, որոնցից 80 հազարը դուրս են եկել Փարիզի փողոցներ։

 

«Աշխատանքի ընդհանուր համադաշնություն» արհմիությունը նշել է, որ մայրաքաղաքում ակցիայի մասնակիցների թիվը կազմում է 400 հազար մարդ, իսկ երկրում ընդհանուր առմամբ բողոքի ակցիա է անցկացրել 2 միլիոն ֆրանսիացի։

 

Վարչապետ Էլիզաբեթ Բորնը հունվարի 10-ին ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների նախագիծ, որը կառավարությունը նախատեսում է ընդունել այս տարի։ Նրա խոսքով, իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կսկսեն բարձրացնել կենսաթոշակային տարիքը տարեկան երեք ամսով։ Այսպիսով, 2030 թվականին այն կհասնի 64 տարեկանի։

Քաղաքականություն